Չավին կարող է հեռացվել, եթե «Բարսելոնան» չհաղթի «Պորտուին»

240

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կարող է պաշտոնանկ արվել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ «Պորտուի» դեմ առաջիկա խաղից հետո, հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն, եթե «Բարսելոնան» պարտվի կամ ոչ-ոքի խաղա «Պորտուի» հետ, դա կարող է վերջ տալ նրա մարզչական կարիերային կատալոնական ակումբում: Նշվում է, որ Չավին հաջողության հասնելու համար «Պորտուի» հետ առաջիկա խաղի համար դաշտ դուրս կբերի հնարավորինս մարտական կազմ:

«Բարսելոնա»-«Պորտու» հանդիպումը կկայանա նոյեմբերի 28-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 00:00-ին:

«Բարսելոնան» այժմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տեղում է՝ ինը միավորով։ Նույնքան միավոր ունի «Պորտուն»:

Հիշեցնենք, որ Չավին «Բարսելոնան» գլխավորում է 2021 թվականից։ Նրա պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։

Նախորդ հոդվածըՌԴ-ում անօրինական ներգաղթյալներին կարգելեն մեքենա վարել
Հաջորդ հոդվածըՀԱՄԱՍ-ը պատրաստ է քննարկելու Իսրայելի զինծառայողների ազատ արձակման պայմանները