‘Չավին մեծ գումար է շահել վիճակախաղով’

2322

Կատալոնական «Բարսելոնա»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Չավի Հերնանդեսը, ով հիմա հանդես է գալիս «Ալ-Սադ»-ում, մեծ գումար է շահել վիճակախաղով: Այս մասին հայտնում է Marca-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 37-ամյա կիսապաշտպանը` որպես քաթարական բանկերից մեկի հաճախորդ մասնակցել է վիճակահանությանը, որն անցկացվել է ներդրողների միջև: Իսպանացի խաղացողը արժանացել է գլխավոր մրցանակին՝ շահելով 230 հազար եվրո:

2017/18 մրցաշրջանի ավարտից հետո իսպանական ֆուտբոլի լեգենդը խաղակոշիկները մեխից կկախի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Չավիի նախկին խաղընկերը՝ Ժերար Պիկեն, պոկերի մրցաշարում զբաղեցրել էր 5-րդ հորիզոնականը և 129 հազար եվրո շահել:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունը գնդակահարել է Երեւանում կնոջը պատանդ վերցրած տղամարդուն-Shamshyan.com’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդ»-ի՝ օգոստոս ամսվա լավագույն գոլի թեկնածուները ‘