‘
«Բարսելոնա»-ի նախկին ավագ Չավին քննադատել է Իսպանիայի ոստիկանության գործողությունները, որն ամբողջ ուժերով ձգտում է չթողնել, որպեսզի կայանա Կատալոնիայի անկախացման քվեարկությունը:
«Այսօր Կատալոնիայում կատարվողը խայտառակություն է: Ժողովրդավարական երկրի համար անընդունելի է, որ մարդկանց չեն թողնում քվեարկել:
Աջակցում եմ այն բոլոր մարդկանց, ովքեր խաղաղ ճանապարհով ցանկանում են արտահայտել ձայնի իրենց իրավունքը», — կատալոնացու խոսքերն է փոխանցում El Mundo Deportivo-ն:
Ավելի վաղ քվեարկության անցկացմանն աջակցել էին նաև «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստներ Խոսեպ Գվարդիոլան և Կարլես Պույոլը:
‘