‘Չափսը նշանակություն ունի. Ձուն թանկացել է, քանի որ մեծացել է ‘

1347

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ փորձել է հիմնավորել հավկիթի թանկացումը: Պարզվում է՝ ձուն թանկացել է, քանի որ հավերը սկսել են մեծ ձվեր ածել: Ստորև ներկայացնում ենք «Հավկիթի գնի բարձրացումը պայմանավորված է խոշոր հավկիթի տեսակարար կշռի ավելացմամբ» վերնագրված հաղորդագրությունը.

Հանրապետությունում 2014 թվականի նոյեմբերի սկզբին օրական արտադրվող հավկիթի ծավալը կազմում է շուրջ 900 հազար, մինչդեռ օրական սպառումը կազմում է 730 հազար: Ավելցուկը հնարավորություն է ընձեռում պահեստավորել համապատասխան քանակությամբ պարենային ձու, որն ամբողջությամբ կբավարարի ամանորյա տոներին ազգաբնակչության պահանջարկը:

Ընթացիկ տարվա սեպտեմբերից սկսվեց շուրջ 400 հազար վառեկների ձվարկման փուլը, որի սկզբնական փուլում ձուն շատ մանր է, ինչի հետևանքով օրական արտադրվող և իրացվող ձվի մեկ երրորդը կազմում էր փոքր տրամագծով և ցածր գներով ձուն: Հոկտեմբեր ամսից սկսած իրացվող հավկիթի խմբաքանակում արդեն մեծ տրամագծով և բարձր գին ունեցող արտադրանքի տեսակարար կշիռը սկսեց ավելանալ: Այս հանգամանքով պայմանավորված հանրապետությունում փոփոխվել են հավկիթի միջին գները:

Ինչ վերաբերում է խոշոր, դիետիկ հավկիթի գներին, ապա դրանք մնացել են անփոփոխ:

Նախորդ հոդվածը‘«Պատանի երկրապահները» այս տարի պետությունից կստանան 65 մլն դրամ’
Հաջորդ հոդվածը‘«Բորուսիա»-«Գալաթասարայ». խաղից առաջ’