‘«Չելսիի» երկրպագուների պատասխանը Մոուրինյոյի քննադատությանը’

938

«Չելսիի» ֆան ակումբներից Chelsea Supporters Trust-ը պատասխանել է լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, ով ՔՊՌ-ի դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 10-րդ տուրի խաղից հետո իր դժգոհությունն էր հայտնել թիմի երկրպագուներից: Մարզիչի քննադատ ությունն արդար չէ: «Ֆանատները մեծ գումարներ են վճարում, որպեսզի տեսնեն աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներին: Թիմն այնքան էլ լավ չէր խաղում: Հնարավոր է, որ այդ կերպ Մոուրինյոն ցանկանում էր ուշադրությունը սևեռել այլ բաների վրա»,- ասել է Chelsea Supporters Trust-ի ղեկավարներից Թիմ Ռոլսը: Այս մասին տեղեկացնում է A Bola-ն:

Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետը ասել էր, որ «Չելսին» կարծես խաղում էր դատարկ խաղադաշտում:

Նախորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար. Հայ-թուրքական արձանագրություններն անհապաղ պետք է իրագործվեն’
Հաջորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյան. Անտեսել ինքնորոշման իրավունքը նույնն է` ինչ էվոլյուցիային ընդդիմանալը’