‘«Չելսին» Դիեգո Կոստային հայտավորել է Պրեմիեր լիգայի խաղերին’

2590

Լոնդոնի «Չելսին» Իսպանիայի հավաքականի հարձակվող Դիեգո Կոստային ընդգրկել է Անգլիայի Պրեմիեր լիգայի հայտացուցակում, հայտնում է Daily Mail-ը։

Ավելի վաղ Կոստան հայտնել էր Մադրիդի «Աթլետիկո» վերադառնալու ցանկություն, իսկ «Չելսին» նրան չէր տարել ասիական շրջագայությանը։ Իսպանական ակումբը շարունակում է բանակցել հարձակվողի տրանսֆերի հարցով։ Իսպանիայում տրանսֆերային պատուհանը փակվում է այս գիշեր։

Հիշեցնենք, որ Դիեգո Կոստան նաեւ կոնֆլիկտ ունի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ։

Նախորդ հոդվածը‘Ծնվել է Սերենա Ուիլյամսի և Ալեքսիս Օհանյանի դուստրը’
Հաջորդ հոդվածը‘ US Open. Շարապովան չորրորդ շրջանում է’