‘Չեմպիոնների լիգա. Սուր փոխանցումների առաջատարները’

2027

Չեմպիոնների լիգայի երկու տուրերից հետո հաշվարկվել են սուր փոխանցումներ կատարած ֆուտբոլիստների ցուցանիշները:

Առաջատարներն են «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարն ու «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրյունեն: Երկու ֆուտբոլիստներն էլ 10-ական սուր փոխանցում են կատարել, որոնք դիպուկ են եղել,- տեղեկանում ենք «InStat»-ից:

Հատկանշական է, որ բրազիլացին ու բելգիացին այդ տեսակի փոխանցումների հաշվարկում առաջատարներն են նաև, համապատասխանաբար, Ֆրանսիայի ու Անգլիայի առաջնություններում: Նեյմարը միջինը մեկ խաղում կատարում է 6,1 սուր փոխանցում, իսկ Դե Բրյունեն` 4,7:

ՊՍԺ-ի առաջատարն այդ ցուցանիշով լավագույնն է թոփ-5 լիգաներում:

Նախորդ հոդվածը‘Նեյմարը, Ռոնալդուն և Լուկակուն հավակնում են Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացողի կոչմանը’
Հաջորդ հոդվածը‘Զիդանի ու Իսկոյի հարաբերությունները լարված են’