‘Չերչեսովը հայտնվել է տարվա լավագույն մարզչի հավակնորդների շարքում’

1291

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը հայտնվել է տարվա լավագույն մարզչի հավակնորդների շարքում։ 

Հավակնորդների շարքում տեղ են գտել՝ Մասիմիլիանո Ալեգրին («Յուվենթուս»), Էռնեստո Վալվերդեն («Բարսելոնա»), Պեպ Գվարդիոլա («Մանչեսթեր Սիթի»), Զլատկո Դալիչ (Խորվաթիայի հավաքական), Դիդյե Դեշամ (Ֆրանսիայի հավաքական), Զինեդին Զիդան («Ռեալ»), Յուրգեն Կլոպ («Լիվերպուլ»), Ռոբերտո Մարտինես (Բելգիայի հավաքական), Գարեթ Սաութգեյթ (Անգլիայի հավաքական), Դիեգո Սիմեոնե («Ատլետիկո»)։

Նշենք, որ Չերչեսովի գլխավորությամբ Ռուսաստանի ընտրանին Մունդիալ-2018-ում հասավ մինչև 1/4 եզրափակիչ։

Նախորդ հոդվածը‘Իսպանիայի դատախազությունը վերսկսել է Աբիդալի լյարդի փոխպատվաստման գործը’
Հաջորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով’