ՉԺՀ ԱԳՆ․ Սի Ձինպինը Բայդենի հետ հանդիպմանը չի փորձի փոխել ԱՄՆ-ի ուղեգիծը

230

Չինական իշխանությունները Սան Ֆրանցիսկոյում ՉԺՀ նախագահ Սի Ձինպինի առաջիկա հանդիպմանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ չեն փորձի փոխել Միացյալ Նահանգների քաղաքական ուղեգիծը, սակայն հուսով են, որ Վաշինգտոնը ՉԺՀ-ի հետ նոր սառը պատերազմի և հակամարտության չի ձգտի։

Այդ մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։

Չինացի դիվանագետը նշել է, որ Պեկինը Վաշինգտոնի հետ փոխգործակցում է խաղաղության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա։ Նա նշել է, որ երկու առաջատար տերությունների միջև մրցակցությունը «չի համապատասխանում ընթացիկ միտումներին», և բացի այդ՝ ԱՄՆ-ին թույլ չի տա լուծելու իր խնդիրները։

«Չինաստանը մրցակցությունից չի վախենում, սակայն մենք դեմ ենք, որ դա սահմանի չին-ամերիկյան հարաբերությունները,- նշել է Մաո Նինը։- Միացյալ Նահանգները պետք է գործնականում հարգանք դրսևորի ՉԺՀ-ի հիմնավորված մտահոգության նկատմամբ, նրա օրինական իրավունքների և շահերի նկատմամբ»։

ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդները մտադիր են հանդիպել նոյեմբերի 15-ին, Ասիական-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի ընթացքում։

Նախորդ հոդվածըՊենտագոնը խոստացել է միջոցներ ձեռնարկել իր զինվորներին պաշտպանելու ուղղությամբ
Հաջորդ հոդվածըԻսրայելը հայտարարել է, որ հակամարտությունից հետո չի ցանկանում կառավարել Գազան