Չիլիի նախագահն Իսրայելին մեղադրել է «անմարդկային դաժանության» մեջ

248

Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչը Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուի կառավարության գործողությունները Գազայի հատվածում անվանել է անմարդկային դաժանություն, քանի որ մեծ թվով երեխաներ են զոհվում։

«Նեթանյահուի և նրա կառավարության անմարդկային դաժանությունը»,- գրել է Չիլիի առաջնորդն Instagram-ի իր էջում՝ մեկնաբանելով զոհված պաղեստինցի երեխաների թվի մասին լուրը։

Ավելի վաղ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը տեղեկացրել է, որ 48 օրում իսրայելական ռմբակոծություններից զոհվել է ավելի քան 5,3 հազար անչափահաս, և Գազայի հատվածն անվանել է երեխաների համար աշխարհում ամենավտանգավոր վայրը։

Նախորդ հոդվածըՑԱԽԱԼ․ Ամեն ինչ արվում է՝ պատանդներին ազատագրելու համար
Հաջորդ հոդվածըԱբաս․ Անհրաժեշտ է կրկնապատկել օգնության մատակարարումը Գազայի հատված