‘Չիլի հավաքականը11-մետրանոց հարվածաշարով հաղթեց Պորտուգալիային (տեսանյութ)’

1847

«Կազան Արենա» մարզադաշտում կայացավ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին հանիդպումը: Պորտուգալիայի հավաքականը մրցում էր Չիլիի ընտրանու հետ:

Խաղի ընթացքում Չիլիի հավաքականի ֆուտբոլիստները Ռուի Պատրիսիուի պաշտպանած դարպասը գրավելու բազմաթիվ հնարավորություններ ունեցան, սակայն հիմնական և լրացուցիչ ժամանակում գոլեր չարձանագրվեցին, և հաղթողը որոշեց 11-մետրանոց հարվածաշարով։ Չիլիի հավաքականի ֆուտբոլիստներն առավել դիպուկ էին և 3։0 հաշվով հաղթանակ տոնեցին։ Պորտուգալացիներից Կլաուդիո Բրավոյի դարպասը չկարողացան գրավել Ռիկարդու Կուարեժման, Ժոաու Մոուտինյոն և Նանին, իսկ Չիլիից դիպուկ հարվածեցին Արտուրո Վիդալը, Չարլես Արանգիսը և Ալեքսիս Սանչեսը։ 

Եզրափակչում Չիլին մրցելու է Գերմանիա — Մեքսիկա հանդիպման հաղթողի հետ։ Այդ խաղը կայանալու է հունիսի 29-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22։00-ին։ Պորտուգալիան կիսաեզրափակչի երկրորդ զույգի պարտված հավաքականի հետ կպայքարի երրորդ տեղի համար։ 

Նախորդ հոդվածը‘Մերկելը պատմել է, թե ինչով է զբաղվում հյուրանոցում’
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլան ցանկանում է իր թիմում տեսնել Սանչեսին’