‘Չինաստանի իշխանությունները կփակեն ԿԺԴՀ-ի հետ բոլոր համատեղ ձեռնարկությունները’

2520

Չինաստանի իշխանությունները հանձնարարել են ՄԱԿ-ի ԱԽ 2375 բանաձևի ընդունումից հետո 120 օրվա ընթացքում փակել ԿԺԴՀ-ի մասնավոր և իրավաբանական անձանց հետ բոլոր համատեղ ձեռնարկությունները: Այդ մասին տեղեկացնում է ՉԺՀ առևտրի նախարարության՝ հինգշաբթի հրապարակված հաղորդագրությունը:

Նախարարությունը նաև երկրի քաղաքացիներին հանձնարարել է փակել ԿԺԴՀ-ի հետ համատեղ ձեռնարկությունները, որոնք գործում են Չինաստանի սահմանից դուրս: Գերատեսչության հրամանագրի համաձայն՝ բացառություն են կազմում բնակարանային-կոմունալ տնտեսության բնագավառի ոչ առևտրային նախագծերը և շահույթ չհետապնդող ձեռնարկությունները:

2375 բանաձևի համաձայն՝ այդ դրույթը չի կիրառվում հիդրոէլեկտրա-էներգետիկ ենթակառույցներ ստեղծելու՝ Չինաստանի և ԿԺԴՀ-ի առկա նախագծերի նկատմամբ:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանի ԿԳ նախարար. Օտար լեզուներից ցանկալի է անգլերեն իմանալ’
Հաջորդ հոդվածը‘Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել’