‘Չինաստանում, հնարավոր է, արգելվի ծխելը հասարակական վայրերում’

1080

Չինաստանի իշխանությունները դիմել են երկրի բնակիչներին՝ պարզելու համար, թե նրանք համաձա՞յն են արգելել ծխելը հասարակական վայրերում և ծխախոտի արտադրանքի գովազդը, հաղորդել է «Սինխուա» գործակալությունը:

Առաջարկվում է նաև արգելել ծխելու տեսարանները ֆիլմերում և հեռուստածրագրերում, ինչպես նաև՝ հասարակական վայրերում, ընդ որում, շենքերի ներսում՝ լրիվ, իսկ, ասենք՝ դպրոցների, հիվանդանոցների հարակից տարածքներում՝ մասնակիորեն:

Կառավարության հաշվետվության մեջ նշվում է, որ Չինաստանում ծխում է ավելի քան 300 միլիոն մարդ: Դա ավելի է, քան ցանկացած այլ երկրում: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Շաբաթվա անցուդարձ. Ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Պոռոշենկոյի որդին պատմել է ուժային գործողության գոտում իր ծառայության մասին’