‘Չինաստանում տիբեթերենը քարոզելու համար երգիչը դատապարտվել է 4 տարվա կալանքի’

932

Չինաստանի դատարանը երգիչ Կալսան Յարֆելին դատապարտել է չորս տարվա ազատազրկման՝ համերգներ կազմակերպելու համար, որոնք միտված են եղել հանրայնացնելու տիբեթերենը, հաղորդել է հնդկական նորությունների Phayul.com կայքը:

Համերգների ընթացքում երգիչը կատարել է սեփական ստեղծագործությունները, այդ թվում՝ «Տիբեթցի» կոմպոզիցիան: Չինական իրավապահ մարմինների կարծիքով՝ այդ երգերը քաղաքական ենթատեքստ ունեն: Երգերից մեկում հեղինակը Տիբեթի բնակիչներին կոչ է անում սովորել և խոսել մայրենի լեզվով, ինչպես նաև միավորվել:

Յարֆելին ձերբակալել են դեռևս 2013 թ. հուլիսին: Մամուլի տեղեկություններով՝ երգչի գործիքավորող երաժիշտը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման:

Տիբեթի ինքնավար շրջանը Չինաստանի կազմի մեջ է մտել 1951 թ.: 1960 թվականից «Տիբեթի վտարանդի կառավարությունը» գտնվում է Հնդկաստանի հյուսիսիում: Տիբեթի բնակիչներից շատերը հանդես են գալիս Պեկինից անկախանալու օգտին: Փոխանցումէ lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘«Ամենաազդեցիկը», «հավասարը չունեցողը» և այլ գովեստներ՝ Պուտինի հասցեին’
Հաջորդ հոդվածը‘Փհենյանը չի հերքել Sony-ի վրա կիբեռգրոհին իր մասնակցությունը’