‘Չի բացառվում, որ Քոչարյանի գործով դատական նիստին մեղադրողը լինի Գլխավոր դատախազը. Ա1+’

1865

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին բավարար ժամանակ տրվել է Մարտի մեկի գործի նյութերին ծանոթանալու համար: Այդ մասին «Ա1+»-ի փոխանցմամբ, այսօր ԱԺ-ում լրագրողներին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Մենք կարծում ենք, որ տրված ժամանակը լիարժեք բավարար է այդ ծավալի քրեական գործով , առավելապես մեզ համար գնահատման է արժանացել այն հանգամանքը, որ փաստաբանական խումբը բավականին փորձառու, ովքեր կարող են համապատասխան աշխատանքի բաժանմամբ ապահովել: Այստեղ գերխնդիրը ՝ իրավական առումով մեկն է՝ ոչ թե պաշտպանը քանի էջ կարող է կարդալ օրական, այլ որքանով հնարավոր կլինի ապահովել կոնկրետ մեղադրյալի պաշտպանության   արդյունավետ իրականացումը: Մենք էլ գնահատել ենք, որ եղած ժամանակահատվածը բավարար է այդ ծավալի նյութերին, այդ սուբյեկտների կողմից ծանոթանալու: Շտապելու ոչինչ չկար, բայց բոլոր դեպքերում գիտեք, մենք սահման ունենք՝ քրեական գործերը ողջամիտ ժամկետներում քննության»,- նշել է նա:

Գլխավոր դատախազի խոսքով, գործի քննության նիստերը դռնբաց են լինելու, միաժամանակ չբացառելով, որ կլինեն հատվածներ, որոնց հրապարակային քննությունն իրականցնելու արգելք կդրվի:

Արթուր Դավթյանը չի բացառել նաեւ, որ ինքը նույնպես ներկա կգտնվի նիստերին, որպես մեղադրող կողմ:

«Ամեն ինչ հնարավոր է»,- ասել է գլխավոր դատախազը:

 

Նախորդ հոդվածը‘Ավարտվել է Փաշինյան-Ալիեւ հանդիպումը’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ գաղտնիքները գողացած «նոր Սնոուդենը» համաձայնել է բանտ նստել’