‘
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից հոկտեմբերի 8-12-ն ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 350,0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 7 որոշում, և հաշվարկվել 88,5հազ.դր. ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Լոռու ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 1 գործով կայացվել է 50 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Տավուշի ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով հաշվարկվել է 58,5հազ.դր. շրջակա միջավայրին հասցված վնաս:
Շիրակի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված դեկորատիվ ծառի ապօրինի հատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի որոշում 70,0հազ.դր գումարի չափով, և հաշվարկվել է 30 հազ.դր. շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հողերի պահպանության ոլորտ
Արագածոտնի ՏԲ աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար կայացվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 30 հազ.դր. գումարի չափով:
Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Արմավիրի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Ապօրինի որս
Գեղարքունիքի ՏԲ բաժնի աշխատակիցների և ոստիկանության կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում արձանագրված խեցգետնի ապօրինի որսի համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում: Առգրավված 22,5կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:
Իրականացվում է օպերատիվ վերահսկողություն ապօրինի ծառահատումների, բնափայտի ապօրինի տեղափոխման, որսագողության, ապօրինի ձկնորսության նկատմամբ:
Ընդհանուր առմամբ՝ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 2,4մլն.դր. գումար:
‘