Պալերմո․ Էլինա Ավանեսյանը պարտվել է երկրորդ շրջանում

473

Իտալիայի Պալերմո քաղաքում անցկացվող թենիսի WTA-250 շարքի մրցաշարի երկրորդ շրջանում ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը մրցել է իտալացի Լյուչիա Բրոնցետիի հետ եւ պարտություն կրել 1:6, 3:6 հաշվով։ Պայքարը տեւել է 1 ժամ եւ 8 րոպե։

Քառորդ եզրափակիչում Բրոնցետիի մրցակիցը կլինի ֆրանսիացի Կարոլին Գարսիան։

Պալերմոյի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 203 հազար եվրո է։

Նախորդ հոդվածըՌոնալդուն դեռ Լիսաբոնում է եւ չի ցանկանում միանալ «Մանչեսթեր Յունայթեդին»
Հաջորդ հոդվածըՈւթ ֆուտբոլիստ կհեռանա «Արսենալից»