Պաղեստինի վարչապետը ՀԱՄԱՍ-ի հետ երկխոսության հնարավորություն տեսնում է

324

Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Շտայեն հնարավոր է համարում արմատական ՀԱՄԱՍ շարժման ներգրավումը  Գազայի հատվածը, Հորդանան գետի Արևմտյան ափը  և Արևելյան Երուսաղեմը ներառող պաղեստինյան անկախ պետություն ստեղծելու գործում։

Այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը։

«ՀԱՄԱՍ-ը մինչև հոկտեմբերի 7-ն այլ էր, դրանից հետո՝ այլ է,- նշել է վարչապետը։- Եթե շարժման կողմնակիցները պատրաստ են համաձայության գալ և ընդունել Պաղեստինի ազատագրման կազմակերպության քաղաքական ծրագիրը, ապա երկխոսության հնարավորություն կա»։

«Պաղեստինցիները չպետք է պառակտված լինեն»,- ասել է Շտայեն։

Նրա կարծիքով՝  ՀԱՄԱՍ-ը ջախջախելու՝ Իսրայելի նպատակն իրատեսական չէ, շարժման ներկայացուցիչները պետք է ընդգրկվեն կառավարող նոր կառույցի մեջ։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ն ուզում է, որ ՌԴ-ն 2024 թ․ գնա Ուկրաինայի համար ընդունելի բանակցությունների
Հաջորդ հոդվածըՄեդվեդև․ ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի ուղիղ բախման վտանգը երբեք այսքան իրական չի եղել