‘Պայթյուն Արտաշիսյան փողոցում. կա երեք տուժած’

1874

ԱԻՆ-ը փոխացում է, որ այսօր ժամը 10:28 «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան 72 հասցեում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ ապակիների արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով արտադրամասի (70 քմ) պատերը մասամբ փլուզվել են. կան տուժածներ:

Տուժածներ Ս. Հ.-ն (1990 թ.) հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, Ս. Հ.-ն (1972 թ.)՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իսկ Է. Հ.-ն (1987 թ.) քաղաքացիների ուժերով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ: 

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: 

Նախորդ հոդվածը‘Ավագանու թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է Հեղինե Փոգրարյանը. Զիբիլիքս’
Հաջորդ հոդվածը‘Լորիս Կարիուսը մտածում է «Լիվերպուլից» հեռանալու մասին’