Պաշտոնական․ «Բավարիան» երկարաձգել պայմանագրերը Նոյերի և Ուլրայխի հետ

169

Մանուել Նոյերն ու Սվեն Ուլրայխը նոր պայմանագրեր են կնքել «Բավարիայի» հետ։ Այս մասին հայտնում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը։

37-ամյա Նոյերը և 35-ամյա Ուլրայխը երկարաձգել են իրենց պայմանագրերը «Բավարիայի» հետ մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։

Ուլրայխը մյունխենյան թիմում հանդես է գալիս 2021 թվականից, մինչ այդ դարպասապահը 2015-2020 թթ․ նույնպես անցկացրել է թիմում։

Նոյերը «Բավարիայում» է 2011 թվականից։

Նախորդ հոդվածըԱվստրալիայի բաց առաջնությանն ընդառաջ Նադալը մրցաշարի կմասնակցի
Հաջորդ հոդվածըSinquefield Cup․ Լեւոն Արոնյանը պարտություն կրեց 6-րդ տուրում