Պաշտոնական․ Վիդալը նոր ակումբ ունի

339

«Ֆլամենգոյի» մամուլի ծառայությունը հայտարարել է կիսապաշտպան Արտուրո Վիդալի հետ պայմանագիր կնքելու մասին։

Պայմանագրի պայմանները չեն հաղորդվում։ Չիլիացին նոր ակումբում հանդես կգա 32-րդ համարի ներքո։

Նախորդ մրցաշրջանում Վիդալը «Ինտերի» կազմում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Վիդալը հայտնի է «Բարսելոնայում», «Բավարիայում» և «Յուվենտուսում» իր ելույթներով։

Նախորդ հոդվածըFTX Road to Miami. Սամուել Սեւյանն ու Լեւոն Արոնյանը քառորդ եզրափակիչում են
Հաջորդ հոդվածըՆովակ Ջոկովիչը չի կարողանա մասնակցել US Open-ին, եթե ամերիկյան կողմը բացառություն չանի