‘Պաշտոնական. «Ռեալը» նոր դարպասապահ ունի’

1709

Մադրիդի «Ռեալը» նոր դարպասապահ ունի: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Մադրիդցիները պայմանագիր են կնքել ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինի հետ: Համաձայնագիրը նախատեսված է 6 տարով:

Տրանսֆերի այլ մանրամասներ չեն նշվում: Հաղորդվում էր, որ տեղափոխության արժեքը կազմել է 8.5 մլն եվրո:

Նշենք, որ Լունինը հանդես էր գալիս «Զարյայում»:

Նախորդ հոդվածը‘Ուիլշերը հնարավոր է կարիերան շարունակի Իտալիայում’
Հաջորդ հոդվածը‘Ագուերոն դժգոհ է Սամպաոլիի խոսքերից’