‘Պաշտոնական. Վենտուրան հեռացվեց Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից’

1443

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջամպիերո Վենտուրան, որի գլխավորությամբ իտալացիները չկարողացան Մունդիալ-2018-ի ուղեգիր նվաճել, հեռացվել է զբաղեցրած պաշտոնից:

«Այս պահից սկսած՝ Ջամպիերո Վենտուրան այլևս չի համարվում Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը»,- գրված է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Վենտուրան թիմը գլխավորել է Եվրո 2016-ից հետո: Այդ ընթացքում անցկացրել է 17 հանդիպում, որից 10-ում հաղթանակ է տոնել, 4 խաղ ավարտել է ոչ-ոքի և 3 խաղում պարտվել է:

Նախորդ հոդվածը‘Նոր երկրանման մոլորակ՝ 11 լուսատարի հեռավորության վրա’
Հաջորդ հոդվածը‘Ալբա. Շատ լավ եմ ճանաչում Նեյմարին և կարծում եմ, որ նա չի դառնա «Ռեալ»-ի խաղացող ‘