‘Պաշտոնատար անձն ուղղորդել է քրեական գործով վկաներին’

1059

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տարոնի բաժնի հատուկ ծառայություն իրականացնող անձը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, առանձնապես ծանր հանցագործության դեպքի առիթով հիշյալ բաժին հրավիրված վկաներին նախապես ցույց է տվել քրեական գործով կասկածյալի լուսանկարը և պահանջել, որ ընթերակաների ներկայությամբ լուսանկարով ճանաչման ներկայացնելու քննչական գործողության ժամանակ մատնացույց անեն հենց նրա լուսանկարը: 

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ և առանձնացվել առանձին վարույթում: 

Նախաքննությունը շարունակվում է:

Նախորդ հոդվածը‘ԲՀԿ խմբակցության ղեկավար է ընտրվել Նաիրա Զոհրաբյանը’
Հաջորդ հոդվածը‘Նոր վարկեր. Հիմա էլ՝ Չինաստանից’