‘Պատգամավոր. Անհրաժեշտ է հնարավորության սահմաններում ավելացնել Հայաստանի ռազմական բյուջեն’

1089

Հայաստանի 2015 թվականի բյուջեի նախագծով պաշտպանական ոլորտին հատկացված միջոցները բավարար են, սակայն, հաշվի առնելով երկրի առջև կանգնած մարտահրավերները, կա ոլորտի ֆինանսավորումն ավելացնելու անհրաժեշտություն` պետական սահմանների անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով: Այդ մասին հայտարարել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերի և ներքին գործերի հանձնաժողովի ղեկավար Կորյուն Նահապետյանը` ելույթ ունենալով ազգային ժողովում 2015 թվականի բյուջեի նախագծի շուրջ:

Նա ընդգծել է ինչպես համատեղ կապիտալի հիման վրա, այնպես էլ բյուջեի միջոցների հաշվին նոր ռազմական ձեռնարկություններ ստեղծելու անհրաժեշտությունը հանրապետությունում: Այդ առնչությամբ նա ընդգծել է Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի մասին օրենք ընդունելու անհրաժեշտությունը: Նահապետյանը նաև ընդգծել է զինծառայողների սոցիալական խնդիրներն անհապաղ լուծելու, պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը բարձրացնելու և հանրապետության զինված ուժերում նրանց թիվն ավելացնելու անհրաժեշտությունը:

Անդրադառնալով Հայաստանի մասնակցությանը միջազգային խաղաղապահ գործողություններին` նա հաղորդել է, որ Հայաստանն այսուհետև էլ կմասնակցի այդ ծրագրերին, քանի որ դա բարձրացնում է նրա հեղինակությունը միջազգային ասպարեզում:

Նախորդ հոդվածը‘Նոր արագաչափեր Երևանում և Ծաղկաձորում’
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ. Աշխարհի առաջնությունների հիշարժան դրվագները(տեսանյութ)’