‘Պատգամավոր. Բյուջետային միջոցների փոշիացման հետևանքով գյուղատնտեսությունը չի զարգանում ‘

949

Հայաստանի գյուղատնտեսությունը չի զարգանում, քանի որ բյուջետային միջոցների կեսը փոշիացվում է` այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը:

Նրա խոսքով, 2015 թվականին Հայաստանի գյուղատնտեսության ոլորտին երկրի բյուջեից հատկացվել է 17 մլրդ դրամ, այս տարվա 15 մլրդ դրամի փոխարեն: «Թվում է, որ բյուջետային հատկացումներն աճում են, և կարելի է սպասել զարգացմանը, բայց դա տեղի չի ունենում, քանի որ բյուջետային հատկացումները փոշիանում են»,-ասել է Խաչատրյանը: Նա նշել է, որ 2014 թվականին բյուջեից գյուղատնտեսության ոլորտին ուղղված 15 մլրդ դրամի փոխարեն գյուղնախարարությունը հաշվետվություն է ներկայացրել միայն 8 մլրդ դրամի համար, իսկ մնացած գումարի վերաբերյալ հաշվետվույթուն չի ներկայացրել, քանի որ գերատեսչությունը դրանց չի տիրապետում: Դրանք այն միջոցներն են, որոնք հատկացվել են ծրագրերի իրականացման կամ «փոշիացման» գրասենյակներին: Դրանց օգտագործման անարդյունավետության մասին վերջերս եղավ Վերահսկիչ պալատի զեկույցը, ասել է պատգամավորը: Շատ ծախսեր «շինծու» էին, ինչպես, օրինակ, Տանզանիայից և Մոզամբիկից ոչխարների ներմուծումը, որոնք այդպես էլ չբերվեցին հանրապետություն, նշել է Խաչատրյանը: «Այս առումով ավելի կարևոր է, թե ինչպես են օգտագործվում պետական փողերը, այլ ոչ թե հատկացումների աճը»,-ասել է նա: 

Նախորդ հոդվածը‘Նախագահականը հաջորդ տարի բյուջեից կստանա 4,5 մլրդ դրամ’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով’