‘ՊԲ. Երեկ հակառակորդը կրկին դրսեւորել է ակտիվություն’

1724

ԼՂՀ ՊԲ-ն փոխանցում է, որ երեկ՝ հոկտեմբերի 24-ի կեսօրից հետո արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի որոշ հատվածներում հակառակորդը կրկին դրսեւորել է ակտիվություն՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից բացի, կիրառելով նաեւ ականանետեր: Մասնավորապես` Մարտակերտի եւ Մարտունու պաշտպանական ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա ադրբեջանական զինուժը 60 մմ-ոց ականանետերից արձակել է 23 արկ: Արկակոծության արդյունքում ՊԲ առաջապահ ստորաբաժանումները որեւէ կորուստ չեն կրել:

Երեկոյան եւ գիշերվա ընթացքում իրադրությունը հանգիստ է եղել:

ՊԲ հերթապահ զորամասերը առաջնագծի ողջ երկայնքով շարունակում են աչալրջորեն վերահսկել իրավիճակը եւ ըստ մարտական կարգադրության կատարել իրենց առջեւ դրված խնդիրը:

 

Նախորդ հոդվածը‘Կապելլո. «Չեմ վերադառնա «Միլան»»’
Հաջորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում եւ Էրեբունիում ‘