Պեկինում մեկնարկել են XXIV ձմեռային Օլիմպիական խաղերը

477

Չինաստանի մայրաքաղաքը առաջին քաղաքն է, որն ընդունել է թե՛ ամառային (2008), թե՛ ձմեռային Օլիմպիական խաղերը։

 Խաղերն ուղեկցվում են կորոնավիրուսի շարունակվող համավարակով և չինական իշխանությունների կողմից մարդու իրավունքների զանգվածային խախտումների վերաբերյալ մեղադրանքներով։

Մի քանի երկրներ, Սինցզյան նահանգում ույգուրների իրավունքների ոտնահարումների վերաբերյալ մտահոգություններով, դիվանագիտական բոյկոտ են հայտարարել Օլիմպիական խաղերին։ Ի նշան բողոքի՝ Խաղերի բացմանը ներկա չեն եղել մի շարք երկրների կառավարական պատվիրակություններ։

Համավարակի կապակցությամբ  մարզադաշտերի տրիբունաները կլցվեն 30 տոկոսով, Չինաստանի իշխանությունները հրաժարվել են Խաղերի տոմսերի ազատ վաճառքից։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր այցելում է Չինաստան, որտեղ բանակցություններ կանցկացնի այդ երկրի առաջնորդ Սի Ձինպինի հետ և կմասնակցի Խաղերի բացման արարողությանը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը«Новая газета»-ի լրագրողը հեռացել է Ռուսաստանից
Հաջորդ հոդվածըՌուսաստանը դադարեցնում է Deutsche Welle-ի աշխատանքները