‘Պեկին-2017. Եզրափակչում Նադալը կհանդիպի Կիրգիոսին’

2247

Ավստրալացի Նիք Կիրգիոսը դարձել է Պեկին-2017-ի եզրափակչի երկրորդ մասնակիցը:

Կիսաեզրափակչում Կիրգիոսը 1 ժամ 17 րոպեում կարողացել է հաղթել գերմանացի Ալեքսանդր Զվերևին` 6:3, 7:5:

Եզրափակչում Կիրգիոսը կմրցի իսպանացի Ռաֆայել Նադալի հետ:

Նշենք, որ մրցաշարի պարգևավճարը կազմում է 3 մլն դոլար:

Հավելենք, որ Նադալը մրցաշարի քառորդ եզրափակչում հաղթել էր բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին:

Նախորդ հոդվածը‘Շակիրան և Պիկեն բաժանվել են 7 տարվա համատեղ կյանքից հետո’
Հաջորդ հոդվածը‘Ղազախստան — Հայաստան՝ 1:1. Արդյունք, որը չի ուրախացնում (այլ արդյունքներ, տեսանյութ)’