Պեկին-2022-ի բացման արարողությունը․ Հայ օլիմպիականների մասնակցության ժամանակացույցը

527

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում մեկնարկել է 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը: Հայաստանն ունի 6 մասնակից, որոնցից մեկը՝ լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը դեռ չի մեկնել օլիմպիական Պեկին: Լեռնադահուկորդի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել:

Հայաստանի պատվիրակության դրոշակակիրները կլինեն գեղասահորդուհի Թինա Կարապետյանն ու դահուկավազորդ Միքայել Միքայելյանը։

Խաղերին կմասնակցի 95 երկրի  ավելի քան 4 հազար ներկայացուցիչ: 7 մարզաձեւի 15 մրցաձևեում  կվիճարկվի մեդալների 109  հավաքածու: Պեկինը միակ քաղաքն է, որը ե՛ւ ամառային, ե՛ւ ձմեռային Օլիմպիական Խաղեր է ընդունել։ Խաղերը կավարտվեն փետրվարի 20-ին։

Ներկայացնում ենք հայ մարզիկների մրցելույթների ժամանակացույցը:

Փետրվարի 6

Սկիաթլոն

11:00

Միքայել Միքայելյան — 15 կմ դասական ոճ + 15 կմ ազատ ոճ

Փետրվարի 8

Դահուկավազք, արագավազք

12:00

Կատյա Գալստյան — 10 կմ ազատ ոճ, որակավորում

Փետրվարի 10

Դահուկավազք

11:00

Կատյա Գալստյան — 10 կմ դասական ոճ

Անգելինա Մուրադյան — 10 կմ դասական ոճ

Փետրվարի 11

Դահուկավազք

11:00

Միքայել Միքայելյան — 15 կմ դասական ոճ

Փետրվարի 12

Գեղասահք

15:00

Պարային զույգ Թինա Կարապետյան — Սիմոն Պրուքս Սենեկալ — կարճ ծրագիր

Փետվարի 13

Լեռնադահուկային սպորտ

Հարություն Հարությունյան — ոլորավայրէջք

Փետրվարի 14

Գեղասահք

05:15

Պարային զույգ Թինա Կարապետյան — Սիմոն Պրուքս Սենեկալ — ազատ ծրագիր (որակավորման շեմը հաղթահարելու դեպքում)

Փետրվարի 16

Լեռնադահուկային սպորտ

Հարություն Հարությունյան — հսկա ոլորավայրէջք

Նախորդ հոդվածըՁեր առաջնորդը ո՞ր կուսակցությունից է եղել. ՉԻ
Հաջորդ հոդվածըՊեկին-2022․ Առաջին մեդալային օրվա ծրագիրը