Պենտագոնը խոստացել է միջոցներ ձեռնարկել իր զինվորներին պաշտպանելու ուղղությամբ

230

ԱՄՆ-ը շարունակում է ձեռք առնել բոլոր անհրաժեշտ միջոցները իր զինվորներին պաշտպանելու համար՝ Սիրիայում ամերիկյան ռազմաբազաների վրա հարձակումների լույսի ներքո։

Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը իր հարավկորեացի պաշտոնակցի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Մենք հայտարարել ենք և շարունակում ենք հայտարարել, որ անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռք ենք առել՝ մեր զինվորներին պաշտպանելու համար»,- ասել է Օսթինը՝ մեկնաբանելով Սիրիայի արևելքում իրանամետ խմբավորումներին ԱՄՆ-ի հասցրած պատասխան հարվածները։

Մեկնաբանելով  Իսրայելի հյուսիսում լիբանանյան շիական «Հըզբոլլահ» խմբավորման կողմից սպառնալիքի մակարդակը՝ նախարարը հայտարարել է, որ կողմերի միջև «փոխադարձաբար ընծաների փոխանակման է ականատես լինում, սակայն դժվար է գուշակել, թե հետո ինչ կլինի»։

Նախորդ հոդվածըՀարավային Կորեայի ՊՆ․ Երկիրը կուլ կտա ԿԺԴՀ-ն, եթե Փհենյանը պատերազմ սադրի
Հաջորդ հոդվածըՉԺՀ ԱԳՆ․ Սի Ձինպինը Բայդենի հետ հանդիպմանը չի փորձի փոխել ԱՄՆ-ի ուղեգիծը