Պեսկով․ Պուտինի և Ռաիսիի  բանակցությունները տեղի կունենան Մոսկվայում

219

Այսօր Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էբրահիմ Ռաիսին բանակցություններ կանցկացնեն ինչպես ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ, այնպես էլ` երես առ երես։

«Ռուսաստանաիրանական բանակցություններ կընթանան։ Ընդլայնված կազմով, հետո՝ երես առ երես»,- տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ըստ Պեսկովի՝ նախագահները մտադիր չեն հայտարարություններով հանդես գալ բանակցություններից հետո։

Հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում։

Նախորդ հոդվածըՃապոնիան պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ին օգնող երկրների դեմ
Հաջորդ հոդվածըՈւնաի Էմերին կարիերայում առաջին անգամ հաղթեց Խոսեպ Գվարդիոլային