‘Պետբյուջեն 2017-ի հունվար-ապրիլին կատարվել է 11.4 մլրդ պակասուրդով’

1910

Պետբյուջեն 2017-ի հունվար-­ապրիլի ընթացքում կատարվել է 11.4 մլրդ դրամ պակասուրդով՝ կազմելով առաջին կիսամյակի ծրագրի 11.5%­-ը, տեղեկացնում է «Արմենպրես»­ը` վկայակոչելով ՀՀ ֆինանսների նախարարության բյուջեի ամսական հաշվետվության տվյալները:

Պակասուրդի ֆինանսավորման ներքին աղբյուրները կազմել են 32.3 մլրդ դրամ՝ առաջին կիսամյակում նախատեսված 95.7 մլրդ դրամի դիմաց: Հաշվետու ժամանակահատվածում ֆինանսավորման ներքին աղբյուրներից փոխառու միջոցների հաշվին պետական բյուջեի պակասուրդը ֆինանսավորվել է 13.1 մլրդ դրամով: 2.2 մլն դրամ հատկացվել է մուրհակների մարմանը` ամբողջությամբ ապահովելով կիսամյակի համար նախատեսված ցուցանիշը: Շուրջ 19.2 մլրդ դրամ է կազմել ֆինանսական զուտ ակտիվների հաշվին ֆինանսավորումը` կիսամյակային ծրագրով նախատեսված 100.9 մլրդ դրամի դիմաց: Մասնավորապես՝ հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ռեզիդենտներին պետական բյուջեից տրամադրվել են 1.5 մլրդ դրամ վարկային միջոցներ` կազմելով կիսամյակային ծրագրի 10.3%‐ը: 

Նախորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Նոր Նորքում’
Հաջորդ հոդվածը‘Արմավիրի գյուղացիները բողոքում են. Նրանք փակել են մայրուղին ‘