‘Պետդեպը կոչ է անում ակտիվացնել ԼՂ հարցի շուրջ տարվող բանակցությունները’

918

ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին հրաժարվել է մեկնաբանել հոկտեմբերի 27-ին Ստեփանակերտում մեկնարկած ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասքերովի գործով դատավարությունը: Նրա խոսքով՝ իրենք գործի մասին չունեն բավարար տեղեկատվություն:

Անդրադառնալով ղարաբաղյան հարցի կարգավորմանը՝ պետդեպի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ակնկալում է բանակցությունների ավելի ակտիվացում: Պսակին կողմերին կոչ է արել կրկնապատկել բանակցային սեղանի շուրջ տարվող ջանքերը եւ կենտրոնանալ հարցի խաղաղ կարգավորման դեպքում հնարավոր ձեռքբերումների վրա: 

Նախորդ հոդվածը‘Լոնդոնում մահացել է Զամբիայի նախագահը’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Ի՞նչ կա-չկա’