‘ Պետդեպի ներկայացուցիչ. Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով’

843

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ընթացքում մարդկային ողբերգական կորուստները ևս մեկ անգամ հիշեցնում են, որ ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով»: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին: Նրա խոսքով,  հակամարտության խաղաղ կարգավորումը կօգնի տարածաշրջանում հաստատել կայունություն և բարեկեցություն: Պսակին նաև ավելացրել է, որ ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, պատրաստ է շարունակել կողմերի հետ համագործակցությունը խաղաղության հասնելու համար:

 

 

Նախորդ հոդվածը‘Գ. Ջհանգիրյան. Այս ժառանգությամբ առաջ շարժվել հնարավոր չէ ‘
Հաջորդ հոդվածը‘ Զոհրաբյանը կասկածում է, որ վարչապետը պատկերացում ունի Մաքսային միության էության մասին’