‘Պետերբուրգում տեղի է ունեցել «Երթ ընդդեմ ատելության»’

873

Սանկտ-Պետերբուրգում կիրակի օրը տեղի է ունեցել ավանդական երթն «Ընդդեմ ատելության», որը տեղի ակտիվիստներն ամեն տարի կազմակերպում են ի հիշատակ սպանված իրավապաշտպան Նիկոլայ Գիրենկոյի:

Այս տարի ակցիան նվիրված է եղել նաև Ուկրաինայի դեպքերին: Ցույցի մասնակիցները մեծ պաստառ են կրել՝ «Ո՛չ՝ ատելության քարոզին: Հայրենքիը վտանգված է. մեր տանկերն օտար հողում են» մակագրությամբ: Ցուցարարների շարքերում նաև եղել են Ուկրաինայի և Ղրիմի թաթարների դրոշներ:

Ի տարբերություն նախորդ տարվա՝ այս տարի երթը չի ավարտվել ամփոփիչ հանրահավաքով, քանի որ պետերբուրգյան պատգամավորները օրենք են ընդունել, որն իշխանություններին հնարավորություն է տալիս արգելել հանրահավաքները Սախարովի հրապարակում: Այնուամենայնիվ, ակցիայի մասնակիցները ծաղիկներ են դրել Սախարովի հուշարձանին:

«Երթն ընդդեմ ատելության», որ ամեն տարի անցկացվում է Սանկտ-Պետերբուրգում, ուղղված է անհանդուրժողականության, այլատյացության և խտրականության այլևայլ դրսևորումների դեմ: Այն անցկացվում է 2004 թվականից՝ ի հիշատակ նեոնացիստների կողմից սպանված գիտնական-մարդաբան և իրավապաշտպան Նիկոլայ Գիրենկոյի, որը ատելության հողի վրա կատարված հանցագործությունների գործերով դատարանում հանդես էր գալիս որպես փորձագետ:

Պետերբուրգյան լրագրողների գնահատականներով՝ ակցիային մասնակցել է 300-400 մարդ: Ոստիկանությունը նշում է 200-ի մոտ մարդկանց մասնակցության մասին: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Մի շարք ՃՏՊ-ներ՝ ուժեղ ձյան և մերկասառույցի հետևանքով’
Հաջորդ հոդվածը‘Հրդեհ «Երևան ՋԷԿ»-ում ‘