‘Պերես. Ռոնալդուն զայրացած և հիասթափված է’

2104

 

«Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է «արքայական» ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալու հավանականության մասին: 

«Նա պայմանագիր ունի «Ռեալ»-ի հետ: Երբ Կրիշտիանուն ավարտի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում ելույթները, մենք կխոսենք: Ռոնալդուն արդար մարդ է և կատարում է իր պարտավորությունները: 

Խոսել եմ Ժորժե Մենդեշի հետ, այդ պատճառով պետք չէ ոչ մի բանի համար անհանգստանալ: Պետք է սպասել: Ռոնալդուն զայրացած է և հիասթափված: 

Կան լրագրողներ, ովքեր միայն մեկ նպատակ ունեն՝ վնաս հասցնել մեր թիմին: «Ռեալ»-ի մարզաշապիկներով Կրիշտիանուի լուսանկարները չհրապարակելու նպատակով ես ոչ ոքի չեմ զանգել: 

«Ռեալ»-ին քննադատում են նրանք, ովքեր չեն աջակցում ակումբին: Մենք զղջում ենք, եթե դուք մեծ նշանակություն եք տալիս շշուկներին: Մարդիկ վստահում են մեզ: 

Նախորդ հոդվածը‘Թերին կարող է դառնալ «Ասթոն Վիլա»-ի ֆուտբոլիստ’
Հաջորդ հոդվածը‘«Bild». Օբամեյանգն ընդունել է Չինաստանից ստացած խելահեղ առաջարկը’