‘Պիկասոյի աշխատանքը գողացել են Մայամիի ցուցահանդեսից’

874

Մայամիում «Արտ Բազել» ժամանակակից արվեստի փառատոնի ընթացքում գողացել են իսպանացի նկարիչ և քանդակագործ Պաբլո Պիակսոյի ստեղծագործությունը՝ արծաթե սկուտեղը,: Գողոնի արժեքը գնահատվում է 85 հազար դոլար, փոխանցում է France-Presse գործակալությունը:

Ոստիկանության տվյալներով՝ գողությունը կատարվել է դեկտեմբերի 5-ի գիշերը: Ցուցասրահները հսկվում են շուրջօրյա, սակայն տեսախցիկներ ամենուրեք չէ, որ տեղադրված են, և դրանք չեն արձանագրել գողության պահը:

Հանցագործները տարել են ընդամենը արվեստի մեկ գործ, թեպետ ցուցահանդեսում եղել են ավելի արժեքավոր  նմուշներ, այդ թվում՝ խեցեգործական  իրեր՝ 365 հազար դոլար արժողությամբ:

Գողացված սկուտեղը 1956 թ. Պիկասոյի ստեղծած 20 արծաթե իրերից էր: Փոխանցում է lenta.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Ջեյմս Ուոթսոնը աճուրդում վաճառել է իր Նոբելյան մեդալը’
Հաջորդ հոդվածը‘ԱՄԿ. Կանայք արժանի են ավելի շատ վարձատրվելու, քան տղամարդիկ’