‘Պիկեն՝ իր թիմակիցների՝ Մեսսիի, Նեյմարի ու Սուարեսի մասին’

956

«Բարսելոնայի» պաշտպան ժերար Պիկենի խոսել է իր թիմակիցների մասին և ասել, որ թիմի հարձակվողներ Լիոնել Մեսսիին, Նեյմարը ու Լուիս Սուարեսը հիանալի հարաբերություններ ունեն: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստն ընդգծել է, որ «կապտանռնագույնների»  հարձակվողական եռյակը ավելորդ եսասիրությամբ չի տառապում:

«Ես յոթը տարի եղել եմ «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Բարսելոնայի» պես թիմերում: Եվ նախկինում երբեք չեմ տեսել այնպիսի հարաբերություններ, ինչպիսին Նեյմարի, Մեսսիի ու Սուարեսի միջև են: Ամեն ֆուտբոլիստ այսպես, թե այնպես ունի սեփական էգո, սակայն այս երեքը իրոք իրար հետ հիանալի հարաբերություններ ունեն: Այդ համերաշխությունը երևում է նաև դաշտում»:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ ՊՆ-ն մինչ օրս լռում է, թե ինչու է զինվորը հանձնվել Ադրբեջանին’
Հաջորդ հոդվածը‘Ասիական զարգացման բանկ. ՀՀ տնտեսության աճը կդանդաղի մինչեւ 1,6% ‘