‘Պիկեն բացատրել է, թե ինչու է հեռացել Իսպանիայի հավաքականից’

784

«Բարսելոնա»-ի և Կատալոնիայի հավաքականի պաշտպան Ժերար Պիկեն բացատրել է, թե ինչու այլևս հանդես չի գալիս Իսպանիայի ընտրանու կազմում:

«Ոմանք երբեք էլ չեն հասկանա ինձ՝ չնայած նրան, որ նախկինում բացատրել եմ, թե որն է եղել իմ որոշման պատճառը: Լքել եմ Իսպանիայի հավաքականը, որովհետև արդեն ժամանակն էր, բացի այդ էլ հանգստի կարիք ունեի: Կարծում եմ՝ նկատելի է, որ ավելի լավ եմ հանդես գալիս «Բարսելոնա»-ում, քանի որ հանդիպումների քանակը կրճատվել է:

Ինչ վերաբերում է Կատալոնիայի թիմում հանդես գալուն, ապա դրա համար ընդամենը 1 օր է անհրաժեշտ լինում, խաղերը քիչ, իսկ ծանրաբեռնվածությունը մեծ չէ: Կարծում եմ՝ հրաշալի հանդիպում անցկացրեցինք և հասանք ցանկալի արդյունքին»,- իսպանացու խոսքերն է մեջբերում Sport.es-ը:

Հիշեցնենք, որ երեկ կայացած ընկերական խաղում կատալոնացիները 2:1 հաշվով հաղթել էին Վենեսուելայի ընտրանուն:

Նախորդ հոդվածը‘Աժ նիստ. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Sport.es.«Բարսելոնա»-ն ամռանը կփորձի թիմ հրավիրել «Լիվերպուլ»-ի պաշտպանին’