‘ՊՆ. Ադրբեջանական ԶՈՒ կողմից խոցված ԼՂՀ ուղղաթիռին մոտենալ դեռ չի հաջողվել’

1261

Հայկական կողմին դեռ չի հաջողվել մոտենալ ուսումնավարժական թռիչք կատարելիս ադրբեջանական ԶՈՒ կողմից խոցված ԼՂՀ ՌՕՈՒ ուղղաթիռին:  Facebook-ի իր էջում  այդ մասին հաղորդել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, հավելելով, որ համապատասխան աշխատանք է տանում թե հայկական կողմը, թե ԿԽՄԿ: Նա ընդսմին հաղորդել է, որ անցած գիշերը համեմատաբար հանգիստ է անցել շփման գծում:

Հիշեցնենք,  նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈւ խոցել է  ուսումնավարժական թռիչք իրականացնող ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը, որրում եղել են Լեռնայինն Ղարաբաղի ԶՈՒ երեք սպաներ` Սերգեյ Սահակյանը, Ազատ Սահակյանը և Սարգիս Նազարյանը: ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերի պետական հանձնաժողովը ԿԽՄԿ աջակցությունն է խնդրել անձնակազմի անդամներին վերադարձնելու գործում:

Նախորդ հոդվածը‘ՀՔԿ. Շիրակի մարզում տեղի ունեցած ավտովթարի գործով «Կամազ»-ի վարորդին մեղադրանք է առաջադրվել ‘
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Սերժ Սարգսյանի կեղծ առաջարկը’