‘Պոգբան կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից», եթե թիմը չնվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիր’

991

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան ամռանը կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդը», եթե անգլիական ակումբը չնվաճի Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի ուղեգիր, հաղորդում է Tuttosport-ը:

25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու լուրջ մտադրություն ունի Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը»: Պոգբայի տրանսֆերը գնահատվում է 80 միլիոն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մասնակցել է 34 հանդիպման, խփել է 14 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում: Անգլիայի առաջնության 28 տուրից հետո նորվեգացի Սուլշերի ղեկավարած թիմը 55 միավորով 5-րդ տեղում է:

Նախորդ հոդվածը‘«Յուվենտուսի» սեփականատերը վերջնական որոշում է կայացրել նոր գլխավոր մարզչի վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘Պրեմիեր լիգա. Գվարդիոլան, Սուլշերն ու Էմերին՝ փետրվարի լավագույն մարզչի թեկնածուներ’