Պոգբան ցանկանում է կարիերան շարունակել «Ռեալում»

349

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», հաղորդում է ESPN-ը։

28-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Նա մտադիր չէ երկարաձգել այն։

Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մասնակցել է 13 հանդիպման, կատարել 7 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածըԱռաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականն ու Ղարաբաղի հարցով ջրբաժանը․ Ազատություն
Հաջորդ հոդվածըՄագնուս Կարլսենը 8-րդ անգամ նվաճեց Վեյկ Ան Զեեի մրցաշարի հաղթողի կոչումը