‘Պոլսո Հայոց պատրիարքարանի ժողովը պաշտոնանկ արեց Արամ Աթեշյանին’

3751

Պոլսո Հայոց պատրիարքարանը տեղեկացնում է, որ 2017 թ. հունիսի 28-ին Պատրիարքարանի դահլիճում տեղի է ունեցել Եկեղեցական ընդհանուր ժողովը՝ Պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի (Պէքճեան) նախագահությամբ:

Վերջինս ժողովի մասնակիցներին փոխանցել է, որ Արամ արք. Աթեշյանի հետ իր հանդիպման ժամանակ նրան հայտնել է, թե որպեսզի Պատրիարքական ընտրություններն առողջ ընթացք ունենան, և կանխվեն հավանական թյուրըմբռնումները, անհրաժեշտ է նրա հրաժարականը: Արամ արք. Աթեշյանը, սակայն, հայտարարել է, թե մտադիր չէ հրաժարական ներկայացնել և կհարգի ժողովի որոշումը:

Եկեղեցական ընդհանուր համագումար ժողովը, 22 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ քվեարկությամբ, վավերացրել է բանաձևը, որի համաձայն՝ Արամ արք. Աթեշյանն ազատվել է Պատրիարքական ընդհանուր փոխանորդի իր պաշտոնից:  

Նախորդ հոդվածը‘Հաագայի դատարանը ճանաչել է Նիդեռլանդների մասնակի պատասխանատվությունը’
Հաջորդ հոդվածը‘Մերկելը պատմել է, թե ինչով է զբաղվում հյուրանոցում’