‘Պոռոշենկոն դեկտեմբերի 9-ից Դոնբասում «լռության օր» է մտցնում’

945

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն հայտարարել է իր նոր նախաձեռնության մասին, որը միտված է երկրի արևելքում ռուսաստանամետ անջատականների հետ ձեռք բերված փխրուն զինադադարի ամրապնդմանը:

Ուժային կառույցների ղեկավարների հետ խորհրդակցության ժամանակ նա հայտարարել է դեկտեմբերի 9-ից Դոնբասում «լռության ռեժիմ» մտցնելու մասին:

Ուկրաինայի կառավարությունը և Լուգանսկի ու Դոնեցկի մարզերում մի քանի շրջաններ պահող անջատականները կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնություն էին ձեռք բերել սեպտեմբերի 5-ին Մինսկում հանդիպման ընթացքում: Չնայած դրան՝ կողմերի միջև զինված ընդհարումները շարունակվում են, թեև՝ ավելի փոքր մասշտաբներով: ՄԱԿ-ի տվյալներով՝ զինադադարի հաստատումից ի վեր՝ այդ բախումների արդյունքում զոհվել է առնվազն հազար մարդ:

Եթե անջատականները պահպանեն զինադադարի պայմանները, ապա Ուկրաինան կարող է դեկտեմբերի 10-ից սկսել ծանր տեխնիկայի դուրսբերումը ռազմաճակատի գծից, France-Presse գործակալությանը հայտարարել է նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ռումինիայի դեսպանը Մեծ Եղեռնի մասին հայտարարությունների համար կանչվել է Բուխարեստ — CivilNet’
Հաջորդ հոդվածը‘Իսպանիայում 3 հազար տարվա կալանքի դատապարտված անջատականը ազատ է արձակվել’