‘Պոռոշենկոն վաղաժամ է համարում անդամակցությունը ՆԱՏՕ-ին ‘

969

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամակցության հարց բարձրացնելը վաղաժամ է: Այդ մասին նա ասել է գերմանական Bild ամսագրին տված հարցազրույցում:

 «Եթե անգամ մենք դիմեինք ՆԱՏՕ –ին անդամակցելու համար, ապա դաշինքն ինքը դրան պատրաստ չէր լինի: Երբ մենք Ուկրաինայում կիրականացնենք բարեփոխումները և կհամապատասխանենք չափանիշներին, միայն այն ժամանակ կարող ենք դիմել բնակչությանը՝ պարզելու, թե արդյո՞ք նրանք ուզում են միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին»,- ասել է Պոռոշենկոն:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը նույնպես վերջրես տված հարցազրույցում  հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցության հարց օրակարգում չկա: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ծովարջերի կողմից պինգվինների բռնաբարությունը գրավել է գիտնականների ուշադրությունը’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայում բլիթներ ուտելու մրցույթի հաղթողը մահացել է հենց բեմի վրա’