‘Պորտուգալիա-Հայաստան. Խաղից առաջ’

1653

Եվրո-2016, ընտրական փուլ,նոյեմբերի 14, Ֆարու, «Ալգարվե» մարզադաշտ, ժամը՝ 23:45
Մրցավար՝ Անաստասիոս Սիդիրոպուլոս (Հունաստան)

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրո-2016-ի շրջանակներում արտագնա խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականի հետ: Հենց այստեղ է հանդես գալիս աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Քրիստիանո Ռոնալդուն, ուստի վերոնշյալ հանդիպումը ավելի կարճ կարելի է անվանել այսպես՝ Ռոնալդուն և ընկերներն ընդդեմ Հայաստանի հարձակվողական՝ Մխիթարյան-Մովսիսյան դուետի:
Պատմել այն մասին, թե ինչպիսի մարզավիճակում է Ռոնալդուն, նույնիսկ պատշաճ չէ. միայն ֆուտբոլից շատ հեռու մարդը չգիտի, որ ներկայում պորտուգալացին՝ Մադրիդի «Ռեալից», գոլ է խփում գրեթե յուրաքանչյուր խաղում: Հավաքականի կազում այս ֆուտբոլային աստղը նույնպես գոլ է խփել, որն ի դեպ, հաղթական էր. Ռոնալդուն դանիացիների դարպասը գրավել է ավելացրած ժամանակում: Այդ գոլը դարձել է միակը հավաքականի անցկացրած երկու հանդիպման ընթացքում: Այս արդյունքն այնքան էլ զարմանալի չէ. պորտուգալացիները նախկին մարզչի՝ Պաուլու Բենտուի ժամանակ էլ այնքան հաջող չէին խաղում, իսկ հիմա նոր գլխավոր մարզիչը ստիպված է լուրջ փոփոխություններ կատարել, վերակառուցել թիմը, որպեսզի ուշքի բերի ԱԱ-2014-ի ձախողումից հետո: Այստեղից էլ այսչափ ցածր արդյունավետությունը և Ալբանիայի հետ սեփական դաշտում 1:0 հաշվով կրած պարտությունը: Թիմ են վերադառնում Բենտու կողմից մոռացած այնպիսի փորձառու ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Բասինգվան և Դանին, մեծ տեղ է հատկացվում նաև երիտասարդ ֆուտբոլիստներին:


Նախորդ խաղում ընդգրկված էին երեք հարձակողական ոճի կիսապաշտպան՝ Ռոնալդուն, Նանին, Դանին: Այս խաղում հավանաբար հանդես կգա ապաքինված Էլդերը, ով կփոխարինի Դանիին կենտրոնում: Դանին կտեղափոխվի ավելի հետ՝ Ժոաո Մոտինյոյի և Տյագոյի հետ: Պորտուգալացի լրագրողների կարծիքով, թիմի ամենաթույլ օղակը ձախ կիսապաշտպանի դիրքն է: Էլիզեուն և Անտունեշը վնասվածքներ ունեն: Այստեղ, ամենայն հավանականությամբ, հանդես կգա Տիագու Գոմեսը «Բրագայից»: 28-անյա ֆուտբոլիստի համար դա կլինի նորամուտը ազգային հավաքականում: Պորտուգալիայի հավաքականը կխաղա ավանդանական 4-3-3 տակտիկական սխեմայով:
Պորտուգալիան սեփական հարկի տակ հանդիպումներում մեծամասամբ ֆավորիտ է համարվում, սակայն վերջին տարիներին եղել են մի շարք ընտրական խաղեր, երբ «եվրոպացի բրազիլացիները» միավորներ են կորցրել: Մասնավորապես, 2012 թվականին Պորտուգալիան սեփական հարկի տակ մրցավեճում 1:1 հաշվով է ավարտել Հյուսիսային Իռլանդիայի հետ խաղը, 2013թվականին՝ նույն հաշիվն է գրանցվել արդեն Իսրայելի հետ մրցավեճում, իսկ այս տարվա սեպտեմբերին, ինչպես արդեն նշեցինք, Պորտուգալիան 0:1 հաշվով զիջեց Ալբանիային:
Հայաստանի ընտրանին մարտական կազմով է նախապատրաստվել առաջիկա խաղին: Բացի Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսից, որ վնասվածքն է ապաքինում, մյուս առաջատարները ոչ միայն շարքում են, այլև լավ մարզավիճակում: Ուրախալի է, որ հունի մեջ են մտել վնասվածքներից հետո խաղադաշտ վերադարձած Հենրիխ Մխիթարյանը (Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան) և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը: Ղազախական «Ակտոբեում» հանդես եկող կրող Մարկոս Պիզելին էլ վերջին շրջանում աչքի է ընկել արդյունավետ խաղով, գնդակներ է խփել մրցակիցների դարպասը:


Միևնույն ժամանակ, որքան էլ, որ վառ և ուժեղ լինեն մրցակիցների հարձակողական գիծը, այնուհանդերձ, ամենայն հավանականությամբ այս հանդիպումն այնքան էլ գոլառատ չի լինի: Պորտուգալացիները այս անգամ ևս կխաղան արդյուքի հասնլու համար և հեշտությամբ կհամաձայնեն դասական 1:0 հաշվով հաղթանակին:
Հավելենք, որ այսօր՝ նոյեմբերի 14-ին կկայանա նաև նույն խմբում ընդգրկված Սերբիայի և Դանիայի հավաքականների մրցամարտը:

 

 

 

Նախորդ հոդվածը‘Ստեփան Մարգարյան. Իշխանությունների հետ 12 կետերի վերաբերյալ բանակցելը ծիծաղելի կլիներ ‘
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի հավաքականը գլխավոր մարզիչ չի ունենա’