‘Պուտինը կարատեի հերթական դանն է ստացել’

1008

Կեկուսին-կան-կարատե-դո միջազգային կազմակերպության միջազգային կոմիտեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին շնորհել է  վարպետության բարձրագույն աստիճան՝ Կեկուսին-կան ութերորդ դան: Ինչպես Лента.ру-ին տեղեկացրել են կազմակերպությունում, նման որոշման մասին նամակ է հղել Կեկուսին-կան միջազգային կազմակերպության նախագահ Հացուո Ռոյաման:

Կեկուսին կարատե-դոյի վարպետ Ռոյաման Ճապոնիայի չեմպիոն է, նա բազմիցս այցելել է Մոսկվա: 2001 թ. Ռոյաման Պուտինին շնորհել է Կեկուսին-կան հինգերորդ դան, 2009-ին նա հասել է յոթներորդի: Այսպիսով, հինգ տարի անց Պուտինին շնորհվել է վարպետության ևս մի աստիճան:

2000 թ. Ճապոնիայում Գոձյուրյու կարատեի դպրոցի ղեկավարները Պուտինին են հանձնել այդ մարտարվեստի, ինչպես նաև իններորդ դանի բարձրագույն վարպետի կոչման դիպլոմ: Ռուսաստանի նախագահն ստացել է անվանական կիմոնո և սև գոտի, որի վրա ոսկե թելերով գործված է նրա անունը:

Պուտինը հրապուրված է արևելյան մարզաձևերով և շատ բան է անում դրանց տարածման համար: Նա սամբոյով ու ձյուդոյով զբաղվում է 11 տարեկանից: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Օբամայի ավտոշարասյունը կարմիր լույսի տակ կանգ է առել ‘
Հաջորդ հոդվածը‘Մարտի 1-ի տասը զոհերի գործերը կքննվեն առանձին վարույթներով’