‘ՊՍԺ-ն ամռանը մտադիր է ձեռք բերել «Ման. Սիթի»-ի առաջատար խաղացողներից մեկի տրանսֆերը’

1524

ՊՍԺ-ի մարզչական շտաբը սկսել է հետաքրքրվել «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Կևին դե Բրյույնեի ծառայություններով: Այս մասին հաղորդում է The Sun-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիական գրանդը մտադիր է հաջորդ ամռանը առաջարկ կատարել «քաաքայիններ»-ին, բելգիացու տրանսֆերի վերաբերյալ: Փարիզցիները պատրաստ են խաղացողի տրանսֆերի դիմաց վճարել 120 մլն եվրո: 

Հարկ է նշել, որ անձամբ Դե Բրյույնեն չի ցանկանում հեռանալ մանչեսթերյան գրանդից, քանի որ իրեն համարում է «Ման. Սիթի»-ի առաջատար խաղացողներից մեկը:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ բելգիաացին կարող է երկարաձգել պայմանագրի ժամկետը անգլիական ակումբի հետ, շաբաթական 250 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձով:

Նախորդ հոդվածը‘Իտալիայում վստահ են, որ Էմրե Ջանը կտեղափոխվի «Յուվենթուս»’
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը’