‘ՊՍԺ-ն պատրաստ է աստղաբաշխական աշխատավարձ վճարել Դե Խեային’

1043

ՊՍԺ-ն շարունակում է լրջորեն հետաքրքրվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ Դե Խեայի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է The Sun-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզյան գրանդը պատրաստ է երկարաժամկետ պայմանագիր առաջարկել 28-ամյա ֆուտբոլիստին՝ տարեկան 24 միլիոն եվրո աշխատավարձով: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանացին աշխատավարձի բարձրացում է պահանջել «կարմիր սատանաներ»-ից, հակառակ դեպքում սպառնացել է հեռանալ թիմից: Մանչեսթերյան գրանդը, սակայն, տարեկան 21 միլիոն եվրոյից ավելին չի ցանկանում վճարել: 

Նախորդ հոդվածը‘Լա Լիգա. հայտնի է մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստը’
Հաջորդ հոդվածը‘Չավիի թիմը հաղթել է Քաթարի առաջնությունում’